Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
26.02.2013 | 00:01

Մինչև վախճանվելդ բարի՛ք արա քո բարեկամին, ձե՛ռք մեկնիր ըստ քո կարողության և տո՛ւր նրան։ Քեզ մի՛ զրկիր լավ օրից, և բարի ցանկության մասնիկն իսկ թող չվրիպի քեզնից։ Արդյո՞ք քո վաստակն ուրիշին չես թողնելու, և մի՞թե զրկանքներիդ պտուղը բաժանելու համար վիճակ չի գցվելու։ Տո՛ւր և վերցրո՛ւ և ուրախացրո՛ւ քո հոգին, քանզի գերեզմանում չի կարելի վայելք փնտրել։ Ամեն մարմին չորի նման մաշվում է, քանզի հավիտենությունից ի վեր օրենք է, թե` «Մահով պիտի մեռնես»։


Սիրաքի իմաստությունը 14. 13-18

Դիտվել է՝ 3554

Մեկնաբանություններ